Ofelya hambardzumyan biography of mahatma

Օֆելյա Համբարձումյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Օֆելյա Կարապետի Համբարձումյան (հունվարի 9, ()[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 13, ()[3], Երևան, Հայաստան[4]), հայ երգչուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի ()[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օֆելյա Համբարձումյանը ծնվել է թվականին Երևանում։ Վաղ տարիքից մասնակցել է պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի ժողովրդական նվագարանների անսամբլի աշխատանքներին՝ իր զրնգուն ձայնով գերելով ունկնդիրներին։ Շնորհալի դպրոցականին առաջիններից նկատել է Միքայել Չաղալյանը, մոտեցել ու գովեստի խոսքեր հղել, ապա հորդորել է ստանալ երաժշտական կրթություն։ Օֆելյա Համբարձումյանը սովորել և ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Հ.

Մուսինյանի դասարան)[6], ապա հրավիրվել ռադիոյի ժողովրդական նվագարանների անսամբլ, հանդես եկել Արամ Մերանգուլյանի գլխավորած անսամբլում՝ կատարելով հայ աշուղական, ժողովրդական երգեր, նպաստելով կոմպոզիտորական երգի ստեղծմանն ու տարածմանը։ թվականից եղել է հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհի։

Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները՝ «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ՝ իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլոր երգիչ-երգչուհիների համար։ Աշուղ Աշոտը խոստովանել է, որ «Օջախում», «Դու ծաղկավառ Զանգեզուրի» և մի շարք այլ երգեր հորինել է հատկապես Օֆելյա Համբարձումյանի համար։ Շահենը իր «Էլինար» պոեմը գրել է Օֆելյա Համբարձումյանի համար՝ ամեն ինչ կառուցելով երգչուհու ձայնական յուրահատկությունների վրա։ Շատ երգչուհիներ և անգամ երգիչներ են կատարել «Օջախում» երգը, սակայն Համբարձումյանի կատարումը մնացել է անգերազանցելի։ Անգերազանցելի մնացին նաև Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված մի շարք երգերի կատարումներ, որոնցում ակնառու դարձավ բանաստեղծական սյուժեի ներքին ողբերգականությունը։

Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։ րդ դարում բեմում այլևս հանդես չի եկել։

Ֆիլմեր Օֆելյա Համբարձումյանի մասնակցությամբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վավերագրական ֆիլմ։ Սոխակներ։ թ., Երևան ստուդիա։
  • «Երգում է Օֆելյա Համբարձումյանը»։ թ., «Երևան» ստուդիա / կինոհամերգ։

Մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է թվականի հունիսի ին, 91 տարեկան հասակում[4]։ Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[7]։

Պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,01,11,21,31,41,51,61,7Հայկական սովետական հանրագիտարան&#;(հայ.) / Վ.&#;Համբարձումյան, Կ.&#;Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն,
  2. 2,02,12,22,32,4Ով ով է.

    հայեր&#;(հայ.) Not for publication Հ.&#;Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, — հատոր&#;1. — էջ&#;

  3. 3,03,13,2Կյանքից հեռացել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանը
  4. 4,04,1«Մահացել է Օֆելյա Համբարձումյանը». Վերցված է թ․ հունիսի ին.
  5. Վիոլետա Ադոյան ( թ).

    «Սիրված երգչուհին». Սովետական Հայաստան. Թիվ 3: էջ 8.

  6. «Օֆելյա Համբարձումյանի մասին կայքում».
  7. «Օֆելյա Համբարձումյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում». Արխիվացված է օրիգինալից թ․ հունիսի ին. Վերցված է թ․ հունիսի ին.
  8. ↑Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում (Creative Commons BY-SA ) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից&#; (հ․ 6, էջ )։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում (Creative Commons BY-SA ) թույլատրագրի ներքո։